Անօթևան տղամարդը հրկիզել է տոնածառը

ԱՄՆ Նյու Յորքում անօթևան տղամարդը չորեքշաբթի օրը` դեկտեմբերի 8-ին, հրկիզել է հրապարակում տեղադրված տոնածառը, հայտնում է Forbes-ը։

Ոստիկանները բերման են ենթարկել տղամարդուն։ Հրդեհը տեղի է ունեցել Մանհեթենի կենտրոնում գտնվող հրապարակում, որտեղ գտնվում են խոշոր լրատվական հրատարակությունների գրասենյակները։

Կադրերում երեւում է, թե ինչպես է այրվում մեծ 15 մետրանոց տոնածառը։

Նշվում է, որ ձերբակալված 49-ամյա Քրեյգ Տամանախին մեղադրանք է առաջադրվել հրկիզման և խուլիգանության համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ