Հայտնի է, թե երբ տեղի կունենա Հարավային Կովկասի հարցով «3 + 3» ձևաչափի առաջին հանդիպումը

«3 + 3» ձևաչափով համագործակցության հարթակի առաջին հանդիպումը՝ նվիրված Հարավային Կովկասում «խաղաղության և կայունության ապահովման» հարցերին, տեղի կունենա փոխարտգործնախարարների մակարդակով և կանցկացվի դեկտեմբերի 10-ին, Մոսկվայում:

Այդ մասին հայտնում է TACC-ը՝ հղում կատարելով Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։

Նշվում է, որ նիստին մասնակցելու են Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարների տեղակալները:

Ավելի վաղ Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարներ Իլհամ Ալիևը և Թայիփ Էրդողանը հանդես էին եկել Ղարաբաղի հարցով համագործակցության վեցակողմ ձևաչափի և Անդրկովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով։

Ռուսաստանն ու Իրանը ողջունեցին այս գաղափարը, Վրաստանը հայտարարեց, որ չի ծրագրում մասնակցել այս տարածաշրջանային նախաձեռնությանը, բայց Բաքվին և Երևանին առաջարկում է բանակցությունների իր ձևաչափը՝ խաղաղությունը պահպանելու համար՝ «եռյակի» տեսքով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ