Պատգամավորների օգնականները հրավիրվել են ԱԱԾ

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ երեկ ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուք գործով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի օգնական Գերասիմ Վարդանյանը հրավիրվել է ԱԱԾ՝ հարցաքննվելու:

Մեզ հայտնի դարձավ, որ վերջինս հրաժարվել է որևէ բացատրություն տալ: Մեր տեղեկություներով այս պահին ԱԱԾ-ում են Իշխան Սաղաթելյանի օգնական Սևակ Նազարյանը եւ Արմենուհի Կյորրեղյանի օգնական Տարոն Նազարյանը:

Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովում ծեծկռտուք է եղել:

Մեզ  հասած  հավաստի տեղեկությունների համաձայն միջադեպը հրահրվել է դաշնակցական երիտասարդների կողմից, ովքեր միջանցքով անցնող ՔՊ-ական պատգամավորների հասցեին ռեպլիկներ են թողել, իսկ վերջիններիս  արձագանքից հետո հայհոյանքներ են հնչեցրել։

Սակայն ամենն այսքանով չի ավարտվել, միջադեպի արդյունքում դաշնակցական երիտասարդները ծեծի են ենթարկվել։ Ի դեպ վերջիններիս շարքերում է նաև ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանը, ով անցնում է ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանի դեմ մահափորձի, ինչպես նաև Ազատություն ռադիոկայանի վրա հարձակման գործերով։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ