![]()
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմելով ընդդիմադիր խմբակցություններին, նշեց՝ բանակցային բովանդակությունը մեկ օր բացվելու է:
«Որ ասում եք՝ պատերազմը կանխեիք, մինչև հիմա ձեր երկու քաղաքական ուժը չի հայտարարել, թե որ ինքը լիներ կաներ էս, էս, էս և կկանխեր պատերազմը: Ես ձեզ առաջարկում եմ, գնացեք մտածեք, թե ինչպես կկանխեիք:Այո, ես ասում եմ՝ պատերազմը կանխելու ձևը մեկն էր. տարածքների վերադարձն առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտման: Պատասխանատու ասում եմ՝ 2018 թվականին ստացած բանակցությունների բովանդակությամբ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում չգտվելու չուներ նույնիսկ ոչ մի տեսական հնարավարություն: Սա ձեր իշխանությունն է թողել: Եթե սա դավաճանություն է, ապա ձեր իշխանությունը դավաճանների իշխանություն է»:
Փաշինյանի խոսքով՝ նրանք են թալանել բանակն ու երկիրը. «Խոսում եք ԱԹՍ-ների մասին, բայց ձեր պաշտպանության նախարարն ասում էր ՝ կանսեռվի կոկոշները կախեք դիրքերում, որ ադրբեջանցիք մոտենան՝ իմանաք: 2016-ին առկա բանակցային ժառանգությամբ տեղի է ունեցել աղետ, երբ Ղարաբաղը կորցրել է Ադրբեջանի կազմից դուրս լինելու գործնական և տեսական հնարավորությունները: Ցանկացած տեղ դա կապացուցեմ, ուզում եք դռնփակ նիստ արեք, բանակցային բովանդակությունը բերեմ դնեմ սեղաններիդ»:
Դիմելով «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, ՀՀ վարչապետն ասաց՝ երբ Օհանյանը նախարար էր, ՀՅԴ-ականներն էլ պատգամավոր, կողմ քվեարկեցին վարչատարածքային բաժանման մասին օրենքին. «Օրենքը ընդունվել է նրա համար, որ պատերազմից հերթական անգամ խուսափեք»:
Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո դահլիճում աղմուկ առաջացավ, պատգամավորները սկսեցին բղավել: Ընդդիմադիր պատգամավորները վարչապետին հիշեցրեցին, որ նրա ելույթի ժամանակն ավարտվել է, ինչին ի պատասխան Փաշինյանը նշեց.
«Իմ ժամանակը չի ավարտվել, ձեր ժամանակն է ավարտվել: Ղարաբաղ ծախողներն եկել են, Ղարաբաղը հանձնեցիք, Ղարաբաղը հանձնածները էստեղ են նստած»,-ասաց Փաշինյանը:
![]()