«Ի՞նչ եք գոռում. իմ ժամանակը չէ, այլ ձեր ժամանակն է ավարտվել…». ԱԺ-ում իրավիճակը թեժացել է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում անդրադարձավ պատերազմից խուսափելու միակ տարբերակին:

«ԱԺ պատգամավոր եղած ժամանակ էլ, վարչապետ եղած ժամանակ էլ այն համոզման եմ եղել, որ պատերազմից խուսափելու միակ տարբերակը ռազմական բալանսը վերականգնելն է:

Իմ՝ վարչապետ ընտրվելուց հետո ՀՀ-ում ռազմական բալանսը վերականգնելու ուղղությամբ ձեռնարկվել են ամենաշոշափելի քայլերը, ինչի մասին արձանագրել են նաև միջազգային կազմակերպությունները, ինչի վերաբերյալ արձանագրումներ կան նաև բյուջետային հանրահայտ տվյալներով»,- ասաց Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով՝ ասվածն ապացուցելի է:

«Իհարկե, ապացույցների մի մասն այնպիսին են, որ ունեն գաղտնիության ռեժիմ»,- ասաց Փաշինյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ