«Այլ տարբերակ մենք չունենք…». Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 7-ին այցելել է Մարտունի քաղաք և շրջվարչակազմի պատասխանատուների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն անցկացրել:

ԱՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Արայիկ Հարությունյանն իր խոսքում ևս մեկ անգամ ընդգծել է արտաքին անվտանգային ապահովման հարցում ռուսական խաղաղապահ առաքելության դերն Արցախում, նշել, որ զուգահեռ աշխատանքներ են տարվում փոխլրացման սկզբունքով ուժային կառույցների հնարավորություններն ընդլայնելու ուղղությամբ:

«Այլ տարբերակ մենք չունենք, դա լինելու է Ռուսաստանի կողմից խաղաղապահ առաքելության շրջանակներում, անժամկետ եւ մեզ հաջողվելու է այդ քաղաքականությունն իրականացնել»,-ասել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ