«Առաջարկում ենք կոնսենսուսով որոշում կայացնել լսում կազմակերպելու՝ հրավիրելով նաև գերիների հարազատներին». Արծվիկ Մինասյան

«Նկատի առնելով երեկվանից գերիների, անհետ կորածների հարազատների պահանջներն ու վրդովմունքը և այսօր էլ նաև ԱԺ հարակից տարածքում մեր հայրենակիցների հավաքը՝ առաջարկում ենք կոնսենսուսով որոշում կայացնել այսօր Կառավարության հետ հարցուպատասխանից հետո անցկացնել լսում՝ հրավիրելով Նիկոլ Փաշինյանին, պաշտպանության, ԱԳ նախարարներին, ԱԱԾ տնօրենին, ինչպես նաև հարազատների ներկայացուցիչներին»,- այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ԱԺ հերթական նիստում հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Նրա խոսքով՝ դա իրական հնարավորություն է ԱԺ դահլիճում բոլոր հարցերի պատասխանները տալու:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ