Վլադիմիր Պուտինի ու Ջո Բայդենի փակ տեսակապով բանակցությունները տևել են 2 ժամ

ՌԴ և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ջո Բայդենի բանակցություններն ավարտվել են։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Նշվում է, որ տեսահանդիպումը տևել է երկու ժամ: Այն ընթացել է պաշտպանված տեսակապով, որը կիրառվել է առաջին անգամ։ Լրագրողներին ցուցադրել են շփման առաջին կադրերը, այնուհետև հանդիպումն անցել է փակ ռեժիմով:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ բավական հանգամանալից և տևական տեսակոնֆերանս է լինելու:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ