Գայլերի ոհմակը հոշոտել է ոչխարների հոտը

Այսօր արտառոց դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղում: Գայլերի ոհմակը հոշոտել է ոչխարների հոտը:

«Հայկական ժամանակ»-ին ահազանգած գյուղացիները հայտնեցին, որ մոտավորապես 7- 8 գայլ հարձակվել է եւ հոշոտել 7 ոչխար, իսկ 8-ին էլ վնասել:

Գյուղացիների խոսքով՝ գիշատիչ կենդանիները զգալի վնաս են հասցրել իրենց: Նրանք նաեւ նշեցին, որ հովիվը, որը արածեցնելիս է եղել ոչխարներին միայնակ լինելու պատճառով չի կարողացել որեւէ քայլ ձեռնարկել կատարվածը կանխելու համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ