Որ դեպքում կարող է գործատուն աշխատանքից ազատել աշխատողին. պարզաբանում է փոխնախարարը

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, մեկնարկած ԱԺ հերթական նիստում այժմ քննարկվում է Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:

Ներկայացնելով օրենքի նախագիծը՝ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանն ասաց. «Աշխատանքի ներկայանալու անհրաժեշտ պայման հանդիսացող փաստաթուղթը չներկայացնելը հիմք է հանդիսանալու գործատուի համար աշխատողին աշխատավայր չթողնելու, իսկ հետագայում նաև աշխատանքից ազատելու»:

Նրա խոսքով՝ երեք ամսում 20 աշխատանքային օրվա բացակայությունը դարձյալ գործատուին իրավունք է տալիս աշխատանքային պայմանագիրը լուծելու:

«Գործատուն նման որոշում կայացնելուց 3 օր առաջ տեղեկացնում է իր աշխատողին, իսկ ուշացնելու դեպքում յուրաքանչյուր օրվա համար վճարում է տույժ ու տուգանք»,- հստակեցրեց փոխնախարարը և հավելեց, որ հակահամաճարակային կանոնների պահպանությունը նույնպես պարտավորություն է դարձել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ