![]()
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանին կարելի է Գինեսի ռեկորդների գրքում գրանցել որպես հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում առաջադրված և մերժված քաղաքական գործչի:
Մինչ 8-րդ գումարման ԱԺ լիազորությունների ավարտը վերջինս կհասցնի մերժվել մոտավորապես 235 անգամ՝ այսպիսով սահմանելով Գինեսի գրքում գրանցվելուն հարիր ռեկորդ:
Հիշեցնենք` այսօր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը 15-րդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում:
Տպավորություն է, որ նա այդ առաքելությամբ է եկել խորհրդարան:
![]()