Հայազգի բլոգեր Դավան բնակարան է նվիրել անօթևան թոշակառուին

 

Ռուսաստանաբնակ հայազգի բլոգեր Դավիթ Մանուկյանը՝ հայտնի Դավա մականունով, 72-ամյա թոշակառուին բնակարան է նվիրել։ Նինա տատիկին տնից դուրս էր հանել սեփական դուստրը, հայտնում է «Приднестровье online»-ը։

«Ես նրան առաջին անգամ տեսա տեսանյութում։ Անմիջապես գլխումս միտք ծագեց, որ ուզում եմ տեսնել նրան և օգնել։ Ես իսկապես չեմ հասկանում, թե ինչու են երեխաները այդպես վարվում իրենց ծնողների հետ: Ինչու՞ է նա լույս աշխարհ բերել նրան, մեծացրել, իսկ հիմա՝ նման վերաբերմունք»,- կիսվել է բլոգերը։

Տեղադրված տեսանյութում Դավան տատիկին տանում է ռեստորան, որտեղ նրան ընթիք է հյուրասիրում, իսկ հաջորդ օրը բերում է իր նոր բնակարան։ Թոշակառուն շնորհակալություն է հայտնել բլոգերին ու արտասվել։

Դավան հավելել է, որ իրեն չի հետաքրքրում այն ​​մարդիկ, ովքեր այդ արարքը կանվանեն PR:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ