Պուտինն ու Բայդենն առաջին անգամ կբանակցեն անվտանգ տեսակապով

Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի վաղվա բանակցություններն առաջին անգամ կանցկացվեն Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև պաշտպանված տեսակապի միջոցով:

Այս մասին ռուսական Առաջին ալիքին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նրա խոսքով՝ գիծը վաղուց գոյություն ունի, սակայն «առայժմ այն ​​միայն աշխատանքային ռեժիմով է փորձարկվել»։

Դրա շնորհիվ երկու երկրների նախագահները կկարողանան «խոսել ամենակարևոր թեմաների շուրջ, որոնք պահանջում են գաղտնիության բարձր մակարդակ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ