88-ի երկրաշարժից հետո լուծվել է 5177 ընտանիքի բնակարանային խնդիր, 242-ը դեռ սպասում է

Սպիտակի երկրաշարժից հետո, 33 տարվա ընթացքում 5419 ընտանիքից լուծվել է 5177-ի բնակարանային խնդիրը, 242-ը դեռ սպասում է:

2008-2019 թթ. Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին տանիքով ապահովելու համար պետությունը ծախսել է 67 մլդ դրամ. տվյալները Քաղաքաշինության կոմիտեինն են:

Անցած տարվանից մեկնարկել է 214 ընտանիքի բնակապահովման գործընթացը: Նրանցից 187-ը գերադասել է պետական աջակցությունն օգտագործել իրենց ունեցած բնակելի տարածքը նորոգելու, բարեկարգելու համար: 20 ընտանիք պետությունից ստացել է բնակարանի գնման վկայագիր, ևս 7 ընտանիք էլ պարզապես նախընտրել է ստանալ ֆինանսական աջակցություն:

Ծրագրի ավարտին, այնուամենայնիվ, մնում է բնակարանամուտ չտոնած 28 ընտանիք:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ