![]()
Այսօր` դեկտեմբերի 6-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Վարդենիս քաղաքի «Թափեր» կոչվող վայրում՝ անասնագոմի տարածքում, դի կա։ Այդ մասին տեղեկացնում է shamshyan.com-ը։
Ոստիկաններն ու քննիչները Ակունք գյուղի բնակիչ՝ 40-ամյա Ռուստամ Սահակյանին պատկանող անասնագոմի մոտ կապված շան բնի դիմաց, գետնին ընկած վիճակում հայտնաբերել են մասամբ հոշոտված կնոջ դի։ Պարզվել է, որ մահացածը Շիրակի մարզի բնակիչ՝ 63-ամյա Գայանե Եղոյանն է։ Ռուստամ Սահակյան հայտնել է, որ իր շունն է խեղդել Գ. Եղոյանին, որն աշխատում էր անասնագոմում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
![]()