![]()
Պետրոս Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Չգիտեմ քաղաքագիտական ինչ անուն տալ երևույթին, երբ մի ուժը ոչ մի տեղ չի հաղթել, բայց ուրախանում է, որ մրցակիցը բոլոր տեղերում չի հաղթել ։
Հավելենք, որ 2021թ. դեկտեմբերի 5-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվել նաև ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ և Թալին խոշորացված համայնքներում, Արմավիրի մարզի Արաքս, Արմավիր, Բաղրամյան, Խոյ, Մեծամոր, Փարաքար խոշորացված համայնքներում, Տավուշի մարզի Նոյեմբերյան խոշորացված համայնքում, ինչպես նաև Վայոց Ձորի Մարզի Եղեգնաձոր, Վայք և Ջերմուկ խոշորացված համայնքներում:
Այս մասին հայտնում են դատախազության մամուլի ծառայությունից:
Նշված համայնքներում կայացած ընտրությունների առնչությամբ ընդհանուր ստացվել է առերևույթ ընտրական կամ ընտրություններին առնչվող այլ բնույթի հանցագործությունների մասին ընդհանուր 20 հաղորդում և ահազանգ, որոնցից 2-ը՝ վերաբերում է քարոզարշավի ընթացքին, 18-ը՝ բուն քվեարկության գործընթացին:
Նշված 20 հաղորդում-ահազանգերից 10-ը՝ ստացվել են ֆիզիկական անձանցից, այդ թվում՝տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահներից, 1-ը՝ սոցիալական ցանցերում օգտատիրոջ կողմից կատարված գրառում է, 6-ը՝ ԶԼՄ հրապարակումներ, որոնք վերհանվել են մշտադիտարկման արդյունքում, իսկ 3-ը՝ ոստիկանության աշխատակիցների կողմից ստացված օպերատիվ տվյալներ են:
![]()