«Չկա գեթ մի համայնք, որտեղ խորհրդարանական ընդդիմությունը հաղթել է ՔՊ-ին». Վահագն Ալեքսանյան

ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը գրում է.

ՔՊ-ն առաջատար է 25 համայնքներում, ՀՅԴ-ն միայն անցողիկ շեմն է կարողացել հաղթահարել այն էլ ընդամենը 9 համայնքներում։

Մի քանի համայնքներում, որտեղ մենք անհաջողություն ենք գրանցել հաղթել են «անուն ազգանուն» ֆորմատով դաշինքներ։

Չկա գեթ մի համայնք, որտեղ խորհրդարանական ընդդիմությունը հաղթել է ՔՊ-ին։

Միանշանակ կարելի է ասել, որ ՏԻՄ ընտրությունների այս եռամսյա շրջանը հաջող էր ՔՊ-ի համար, այն նաև նպաստեց գործուն տարածքային թիմերի ձևավորմանն ու ամրապնդմանը։

Իսկ հազիվ 9 համայնքում անցողիկ շեմը միայն հաղթահարել կարողացաց ուժերի տարատեսակ ելույթները յուրատեսակ «դարման» են գործող կրկես չունեցող մայրաքաղաքի համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ