![]()
Ռուս խաղաղապահներն Արցախի Մարտակերտ քաղաքի տարածքը մաքրում են պայթունավտանգ առարկաներից և ականազերծում քաղաքը։
Ռուս խաղաղապահներն ամեն օր աշխատանքներ են իրականացնում չպայթած զինամթերքի, արկերի և ականների որոնման ուղղությամբ։
Մարդասիրական ականազերծման ստորաբաժանման զինծառայողները կատարում են բնակավայրերի և գյուղատնտեսական նշանակության հողերի ու անասունների արոտավայրերի համար նախատեսված հարակից տարածքների մաքրման խնդիրները:
Ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Պյոտր Պարշիկովը հայտնել է, որ Մարտակերտի շրջանում սկսվել են գյուղատնտեսական նշանակության հողերի մարդասիրական ականազերծման աշխատանքները: Այսօր ականազերծվել է 1,5 հա տարածք, ընդհանուր առմամբ նախատեսված է մաքրել 400 հա տարածք, աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է 2 պայթյունավտանգ առարկա։
2020թ․-ի նոյեմբերի 23-ից ի վեր ռուսական խաղաղապահ զորակազմի ինժեներասակրավորական խմբերը չպայթած զինամթերքից մաքրել են 2 322,1 հա տարածք, 683 կմ ճանապարհ, 1 937 շինություն, հայտնաբերվել և վնասազերծվել է 26 078 պայթուցիկ առարկա:
![]()