Թուրքիան փոխում է երկրի միջազգային անվանումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի արտահանման բրենդը Türkiye-ով փոխելու մասին հրամանագիր է ստորագրել, որը հրապարակվել է կառավարության Resmi Gazete պաշտոնաթերթում:

Ինչպես գրում է Anadolu-ն, բոլոր ապրանքները, որոնք արտահանվում են արտերկիր, պետք է կրեն երկրի անվանման հենց այս տարբերակը՝ Made in Türkiye:

Հրամանագրի տեքստում նշվում է, որ բրենդը փոխելու որոշումը արտացոլում է հարուստ մշակույթ և ժառանգություն և նպատակ ունի հաստատել թուրք արտադրողի՝ որպես որակյալ արտադրանքի հուսալի մատակարարի բարեխղճությունը։ Իսկ երկրի պաշտոնական փաստաթղթերում Turkey, Turkei, Turquie անունների փոխարեն օգտագործելու են Türkiye տերմինը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ