«Իշխանությունը ինչ որ տեղ, ինչ որ բան այն չի արել և պիտի դասեր քաղի…»․Հայկ Ստեփանյան

«Հայկ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Այս ամենի մեջ ինձ հետաքրքրում է մեկ հարց։ Ինչպե՞ս մի գյուղում, որտեղ 2018 թվականից հետո բազմաթիվ բարեփոխումներ է իրականացվել պետության կողմից, որտեղ կառուցվել է առաջին մանկապարտեզը, ընտրեցին ուժին, որի ներկայացուցիչը հենց նույն գյուղի դպրոցի բակում սեփական առանձնատունն է կառուցել։

Սա ասում եմ մեկ գյուղի օրինակով, բայց պատկերը ավելի մտահոգիչ է դառնում, երբ հասկանում ես, որ համայնքը ընտրեց տասնյակ տարիներ իրեն ահաբեկողներին և իրեն ստրկացնողներին։

Սա լրջագույն արժեհամակարգային խնդիր է։ Սրանից հետևություններ է անհրաժեշտ անել ու շատ արագ։ Այսպես թե այնպես մեղավորը Ժողովուրդը չէ։

Իշխանությունը ինչ որ տեղ, ինչ որ բան այն չի արել և պիտի դասեր քաղի…
Ընդհանուր առմամբ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով 24 համայնքներում ՔՊ֊ն առաջատար է։

Հնարավոր է ևս մի քանիսում կոալիցիա կազմի և մեծամասնություն ձևավորի։

Շնորհավորում եմ հաղթած թեկնածուներին և «ՔՊ» թիմին։ Մաղթում եմ բեղմնավոր աշխատանք»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ