![]()
Երեկ՝ դեկտեմբերի 5-ին Հայաստանի 36 համայնքներում ՏԻՄ ընտրություններ էին, քաղաքացիներն ընտրում էին համայնքապետ։ 2018-ին տեղի ունեցած հեղափոխությունից հետո թվում էր, թե արժեհամակարգային փոփոխություն պետք է տեղի ունեցած լինի հանրության մոտ, բայց արի ու տես, որ ոչ բոլորի մոտ։
ՏԻՄ ընտրություններ էին նաև Աբովյան համայնքում, որտեղ այլ թեկնածուների հետ իր թեկնածությունն էր առաջադրել նաև Գագիկ Ծառուկյանի հայտնի թիկնապահը՝ Էդուարդ Բաբաբյանը։
Մարդ գողացող-ծեծող այս տեսակը, ով տարիներ շարունակ նույն Աբովյանում ահի ու սարսափի մեջ էր պահում հանրությանը, թվում էր թե պետք է մերժվեր հանրության կողմից, բայց արի ու տես, որ ՈՉ։ Ավելին, ընտրությունների արդյունքում հաղթեց հենց Էդուարդ Բաբաբյանի գլխավորած քաղաքական ուժը։
Ստացվում է․ որ Աբովյանում քաղաքացիները լեգիտիմացրին Էդոյի մարդ ծեծող ախռանիկ տեսակը, հետաքրքիր է, թե ինչ ակնկալիքով։
![]()