«ՀՅԴ-ն 20 համայնքից հաղթանակ է տարել ոչ ավել ոչ պակաս՝ 0-ում․ 3 ամիսների ՏԻՄ ընտրություններում ամենաշատ հաղթանակները տարել են 2 կուսակցություն ՔՊ-ն՝ 28…»՝ 2․Վահագն Ալեքսանյան»


ՀՀ ԱԺ պատգամավոր, ՔՊԿ հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնում է․

Մի քանի դիտարկում ևս․ 

Սևան խոշորացված համայնքում ՔՊ-ն սատարել է <<Սարգիս Մուրադյան>> դաշինքին, որը վստահ հաղթանակ է տարել ընտրություններում։ Հիշեցնեմ, որ սա այն խոշորացված համայնքն է, որտեղ ՀՅԴ-ն այսօր սենսացիոն հաղթանակ տարավ Իշխան Սաղաթելյանի հայրենի գյուղում։ 

ՀՅԴ-ն միակ խորհրդարանական ուժն էր, որ մասնակցում էր 36-ից 20 ՏԻՄ ընտրություններին։ Այդ 20-ից հաղթանակ է տարել ոչ ավել ոչ պակաս ՝ 0-ում։ 

ՔՊ-ն՝ ներառյալ Սևանում սատարած դաշինքը, առաջատար է 36-ից 24-ում։ 

Վստահ եմ՝ վաղը ՀՅԴ-ն ու մյուս քոչարյանականները կլծվեն ՔՊ-ի վարկանիշի անկումից խոսելու  նուրբ գործին
Սակայն ակնհայտ է, որ վերջին 3 ամիսներին կայացած ՏԻՄ ընտրություններում ամենաշատ հաղթանակները տարել են երկու կուսակցություն ՔՊ-ն՝ 28, իսկ հաջորդը <<Հանրապետությունը>>՝ 2։ Էնպես որ անչափ շնորհակալ ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ՔՊ-ին նման բարձր մակարդակի աջակցություն և վստահություն ցույց տալու համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ