Օհանավան գյուղում «Քաղաքացիական պայմանագիրը», նախնական արդյունքներով առաջատարն է

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը տեղեկացնում է, որ Աշտարակի Օհանավան գյուղում ՔՊ-ն, նախնական արդյունքներով, առաջատարն է։

Ըստ Ալեքսանյանի ներկայացրած տվյալների՝ ՔՊ-ն ստացել է 554, ՀՅԴ-ն՝ 23, «Հայրենիք»-ը ՝ 12 ձայն։

 

Հայաաստանի Հանրապետության 9 մարզի 38 համայնքներում ՏԻՄ ընտրություններն ավարտվել են։ Համայնքներից 36-ում տեղական իշխանությունը կձևավորվի համամասնական ընտրակարգով, ևս 2 համայնքում՝ մեծամասնական ընտրակարգով։

Համամասնական ընտրակարգով ընտրություններ տեղի ունեցան Արարատի, Արագածոտնի, Տավուշի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Վայոց Ձորի, Շիրակի, Կոտայքի խոշոր համայնքներում, իսկ Արագածոտնի մարզի Արևուտ և Մեծաձոր համայնքներում՝ մեծամասնական ընտրակարգով։ Այս երկու համայնքները եզդիաբնակ են, այդ պատճառով էլ չեն ներառվել խոշորացման ծրագրում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ