Աշոցք խոշորացված համայնքում, նախնական արդյունքով, ՔՊ-ն հաղթել է. (2311 ձայն)

Աշոցք խոշորացված համայնքում, նախնական արդյունքով, «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթել է։ Այս մասին գրել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։

Ըստ ներկայացված տվյալների՝ ՔՊ-ն ստացել է 2311, ԲՀԿ-ն՝ 1102 ձայն։ Հայաաստանի Հանրապետության 9 մարզի 38 համայնքներում ՏԻՄ ընտրություններն ավարտվել են։ Համայնքներից 36-ում տեղական իշխանությունը կձևավորվի համամասնական ընտրակարգով, ևս 2 համայնքում՝ մեծամասնական ընտրակարգով։

Համամասնական ընտրակարգով ընտրություններ տեղի ունեցան Արարատի, Արագածոտնի, Տավուշի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Վայոց Ձորի, Շիրակի, Կոտայքի խոշոր համայնքներում, իսկ Արագածոտնի մարզի Արևուտ և Մեծաձոր համայնքներում՝ մեծամասնական ընտրակարգով։ Այս երկու համայնքները եզդիաբնակ են, այդ պատճառով էլ չեն ներառվել խոշորացման ծրագրում։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ