«Վստահ եմ՝ Աբովյանում մենք ունենք մեծամասնություն ստանձնելու նախադրյալներ». Ռոմանոս Պետրոսյան

Ինչպես մի շարք այլ համայնքներում, այնպես էլ Աբովյանում, այսօր ընթանում են ՏԻՄ ընտրություններ:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրեց՝ իրենց քաղաքական ուժն ունի բոլոր նախադրյալները այս ընտրություններում հաղթանակ տանելու:

Հարցին՝ անհրաժեշտության դեպքում, որ քաղաքական ուժի հետ են պատրաստ կոալիցիա կազմել, Պետրոսյանը շեշտեց՝ ունեն կարմիր գծեր, որոնք չեն պատարստվում հատել, սակայն կոնկրետ քաղաքական ուժի անուն չնշեց:

Մանրամասները՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ