![]()
Աբովյանում հայտնաբերվել է ԲՀԿ-ական համամասնական ցուցակի ավագանու թեկնածուի մայրը, ով նաև Աբովյանի 4-րդ միկրոշրջանի շենքերից մեկի լիազորն է, տեղամաս է եկել ընտրողների ցուցակը ձեռքին և ընտրողներին ուղղորդելիս «բռնվել» է վստահված անձանց կողմից։
Հիշեցնենք,որ ժամը 11։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 6,15%-ը։
Ամենաակտիվ մասնակցության ցուցանիշը՝ 16,07%, գրանցվել է Լոռու մարզի Թումանյան համայնքում։ Այստեղ քվեարկել է ընտրելու իրավունք ունեցող 5029 քաղաքացուց 808-ը։
Ամենապասիվը Վաղարշապատ քաղաքում է։ Այստեղ գրանցվել է մասնակցության 3,14%։ Ընտրելու իրավունք ունեցող 43.267 քաղաքացուց ընտրությանը մասնակցել է 1359-ը։
Վանաձորում արդեն գրանցվել է խախտում ՝ քվեաթերթիկներն ընտրողի կողմից դուրս բերելու դեպք:
![]()