![]()
ՏԻՄ ընտրություններին ժամը 11:00-ի դրությամբ մասնակցել է ընտրողների 6.15 տոկոսը։ Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից։
Վանաձորում մասնակցությունը կազմել է 5,64 տոկոս, Արարատում՝ 7,78 տոկոս, Մասիսում՝ 7,18 տոկոս, Թալինում՝ 7,67 տոկոս, Էջմիածնում՝ 3,14 տոկոս։ Ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Թումանյան համայնքում 16.07 տոկոս, այնուհետև Ապարանում 11.08 տոկոս։
Ամենացածր մասնակցությունը գրանցվել է Արմավիրում` 1.87 տոկոս։
![]()