Քանի քաղաքացի է մասնակցել ՏԻՄ ընտրություններին

Ժամը 11։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 6,15%-ը։

Ամենաակտիվ մասնակցության ցուցանիշը՝ 16,07%, գրանցվել է Լոռու մարզի Թումանյան համայնքում։ Այստեղ քվեարկել է ընտրելու իրավունք ունեցող 5029 քաղաքացուց 808-ը։

Ամենապասիվը Վաղարշապատ քաղաքում է։ Այստեղ գրանցվել է մասնակցության 3,14%։ Ընտրելու իրավունք ունեցող 43.267 քաղաքացուց ընտրությանը մասնակցել է 1359-ը։

Վանաձորում արդեն գրանցվել է խախտում ՝ քվեաթերթիկներն ընտրողի կողմից դուրս բերելու դեպք:

Հիշեցնենք, որ այսօր տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են անցկացվում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի 36 համայնքներում, իսկ Արագածոտնի մարզի Արևուտ եւ Մեծաձոր համայնքներում անցկացվում են մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ