![]()
ԵԱՀԿ-ն տարածաշրջանում կենսական դեր ունի։ Բոլորս պետք է լիակատար աջակցություն ցուցաբերենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին՝ նախարարների խորհրդի շրջանակում և դրանից դուրս։
Այս մասին Ստոկհոլմում ԵԱՀԿ նախարարական 28-րդ նիստի շրջանակում հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում դեռևս չլուծված խնդիրներ կան, որոնց դրսևորումը դարձավ տարածաշրջանում նախորդ ամիս վերսկսված բռնությունը»:
![]()