![]()
Դեկտեմբերի 3-ին ադրբեջանցիների կողմից սպանված 1956թ. ծնված Սեյրան Սմբատի Սարգսյանի դիակը փոխանցվել է հայկական կողմին: Այս մասին հայտնում է ԱՀ քննչական կոմիտեն։
Դիակի արտաքին զննության ժամանակ հայտնաբերվել է գնդակային մահացու վնասվածքներ։
Հիշեցնենք, որ սույն թվականի դեկտեմբերի 03-ին, ժամը 13:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի մի խումբ զինվորականներ ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար համայնքի վարչական տարածք հանդիսացող «Ղուրուսու» կոչվող տեղամասից կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի գործադրմամբ բացահայտ առևանգել են նշված տեղանքում հայտնված՝ անասնապահությամբ զբաղվող նույն համայնքի բնակիչ Սեյրան Սմբատի Սարգսյանին և տեղափոխել «Կոհակ» կոչվող բարձունքի վրա տեղակայված մարտական դիրք, որտեղ ազգային ատելության շարժառիթով հրազենից կրակոց արձակելով դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել են նրան:
ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ դեկտեմբերի 3-ին հրադադարի ռեժիմի խախտում է գրանցվել Արցախի` Մարտունու շրջանում: Միջադեպի ժամանակ ադրբեջանական պահակակետում սպանվել է Արցախի բնակիչ։ Ըստ հաղորդագրության` ադրբեջանական կողմը քաղաքացիական անձի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցել:
![]()