Հայտնի են վերադարձող գերիների անունները

Մի քանի ժամից «Էրեբունի» օդանավակայանում վայրէջք է կատարելու Ադրբեջանից հայ գերիներին տեղափոխող հերթական ինքնաթիռը։ Տեղեկությունը հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության պետի նախկին տեղակալ Բորիս Ավագյանը։

«Գերիների վերադարձը հերթական անգամ կազմակերպում է ռուս գեներալ Ռուստամ Մուրադովը։ Նա այս անգամ Բաքու է մեկնել հույժ գաղտնի պայմաններում, անգամ գերիների վերադարձի մասին տեղեկությունները մինչև վերջին պահը գաղտնի են պահվել»,– Facebook–ի իր էջում գրել է նա:

Ավագյանը հիշեցրել է, որ գեներալ Մուրադովը խաղաղապահների հրամանատարն էր մինչև 2021 թվականի սեպտեմբերի սկիզբը, հետո նա վերադարձել է ՌԴ՝ շարունակելով իր ծառայությունը ՌԴ հարավային օկրուգի ռազմական հրամանատարի տեղակալի պաշտոնում, բայց ակտիվ մասնակցում է Արցախի և գերիների հարցով ռուս-ադրբեջանական բանակցություններին ՌԴ Պաշպանության Նախարարի հրամանով:

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Ադրբեջանն այսօր 10 զինծառայող է փոխանցել Հայաստանին։ Խոսքը նոյեմբերի 16-ին սահմանին տեղի ունեցած մարտերի ժամանակ գերեվարված հայ զինվորականների մասին է։

  • 1.Երիմյան Նարեկ Վոլոդյայի
  • 2.Առաքելյան Արայիկ Արշալույսի
  • 3.Ամիրխանյան Սերժիկ Սամսոնի
  • 4.Հակոբյան Գեվորգ Արաիյկի
  • 5.Նալբանդյան Ռոբերտ Մամիկոնի
  • 6.Սարգսյան Հարութ Արամայիսի
  • 7.Մանասյան Արտյոմ Սուրենի
  • 8.Ավետիսյան Էրիկ Հունանի
  • 9.Թևոսյան Արման Արթուրի
  • 10.Հակոբյան Տիգրան Արմենի

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ