«Մեղրի» ազատ տնտեսական գոտում սննդի վերամշակման ու փաթեթավորման գործարան կկառուցվի

Մեղրիի ազատ տնտեսական գոտում կկառուցվի սննդի վերամշակման ու փաթեթավորման գործարան: Սյունիքում նոր գործարան ունենալու գաղափարը արդեն 10 տարի Հայաստանում գործող իրանական «Փյուր լենդ» ընկերությանն է:

Ամին Շուրիդե («Փյուր լենդ» ընկերության հիմնադիր տնօրեն) — Վայոց ձորում արդեն երկու տարի ա՝ որ չրանոցը տեղավորել ենք և ավելի շատ աշխատում ենք, որ իրա արտադրանքը ծանոթացնենք Եվրոպայի շուկայում:

Կառավարության վերջին նիստում որոշվել է «Փյուր լենդ» ընկերությանը 10 տարով ներառել «Մեղրի» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում: Այս կազմակերպությունների գործունեությունը հնարավորություն կընձեռի ներգրավել ներդրումներ, խթանել արտադրաարդյունաբերական և լոգիստիկ ոլորտում ստեղծված արդյունքի արտահանումը, նպաստել տվյալ հատվածում հայկական բրենդի ճանաչմանն ու տարածմանը: Ոչ միայն հայկական չրերի տեսականին, այլև Հայաստանում վերամշակված իրանական մրգերը, համեմունքները կփաթեթավորվեն ու կարտահանվեն եվրոպական ու եվրասիական շուկա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ