![]()
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 14։38-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մուսալեռ գյուղի վերջնամասում այրվում են քանդված մեքենաների թափքեր:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:21-ին, մարվել՝ 15:43-ին։
Այրվել են ավտոմեքենաների ջարդոններ։
![]()