Եղեգնաձորի համայնքապետի թեկնածու Դավիթ Հարությունյանն ու դաշինքի շտաբը համակարգողներից Գևորգ Սաքանյանը բերման են ենթարկվել

Civic.am-ի տեղեկություններով՝ Եղեգնաձոր խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Դավիթ Հարությունյան» դաշինքի համայնքապետի թեկնածու Դավիթ Հարությունյանը և դաշինքի շտաբը համակարգողներից Գևորգ Սաքանյանն այսօր բերման են ենթարկվել։

ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից Civic.am-ի հետ զրույցում հաստատեցին, որ նրանց առնչվող քրեական գործ է քննվում, միաժամանակ տեղեկացրին, որ գործի շրջանակներում ձերբակալված անձինք չկան ու այլ մանրամասներ չեն կարող հաղորդել։

Նշենք, որ մեր ունեցած տեղեկություններով՝ հարուցված քրգործը չի առնչվում ընտրական հանցագործություններին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ