«Արմավիր» ՔԿՀ-ում սառնարանի զննությամբ հայտնաբերվել է 3 տասնյակ բջջային հեռախոս, 2 Wi-Fi սարք և 2 բաժանորդային քարտ

Քրեակատարողական հիմնարկների ծառայողներն իրենց զգոնության և աշխատանքային պարտականությունները պատշաճ կատարելու շնորհիվ հերթական անգամ կանխել են մեծ քանակությամբ արգելված իրերի փոխանցման փորձը։

Ծառայությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 3-ին՝ ժամը 12։20-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» ՔԿՀ-ում ծառայողները կալանավորված անձի համար որպես հանձնուք բերված սառնարանի զննությամբ հայտնաբերել են 3 տասնյակ բջջային հեռախոս, 2 Wi-Fi սարք և 2 բաժանորդային քարտ։

Արգելված իրերը թաքցված են եղել սառնարանի ձախ կողային մասում։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ