Չպատվաստված աշխատողները ՊՇՌ թեստ պետք է ներկայացնեն ամենշաբաթյա պարբերականությամբ

Եթե աշխատում ես ու պատվաստված չես, ապա արդեն պարտավոր ես գործատուին բացասական արդյունքով ՊՇՌ թեստի սերտիֆիկատ ներկայացնել 7 օրը մեկ՝ նախկին 14 օրվա փոխարեն: Փոփոխությունն ուժի մեջ է մտել դեկտեմբերի 1-ից:

Նաև սահմանվել է, որ Հայաստան մուտք գործող բոլոր օտարերկրյա քաղաքացիները պետք է ՊՇՌ բացասական թեստ կամ պատվաստման հավաստագիր ունենան:

Կորոնավիրուսի նոր Օմիկրոն տարատեսակի պատճառով էլ հիմա քննարկվում է խստացնել մուտքի պայմանները և օտարերացիներին երկիր թողնել միայն ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքով սերտիֆիկատով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ