Ռազմական օդաչուներն իրականացնում են ուսումնավարժական թռիչքներ

Զինված ուժերի օդաչուներն այս օրերին իրականացնում են ուսումնավարժական թռիչքներ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Դեկտեմբերի 2-ին և 3-ին, նոր ուսումնական ծրագրի համաձայն, ուղղաթիռներով իրականացվել են հրդեհաշիջման վարժանքներ։

Անհրաժեշտության դեպքում ռազմական օդաչուները պատրաստ կլինեն ակտիվորեն ներգրավվել անտառային հրդեհների մարման աշխատանքներին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ