11 ամսում բյուջեի եկամուտները կատարվել են 91.1%-ով

1 տրլն 410.4 մլրդ դրամ՝ այս տարվա հունվար-նոյեմբերին Հայաստանում այսքան հարկ և տուրք է հավաքվել: Ճշգրտված ցուցանիշով՝ տարվա կտրվածքով նախատեսված է հավաքել 1 տրլն 548.3 մլրդ դրամ, այս պահին պլանը կատարվել է 91.1 տոկոսով: 11 ամսվա ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է՝ 13.4, 2019-ի համեմատ՝ 7.3, իսկ 2018-ի համեմատ 27.7 տոկոսով:

Սերգեյ Բագրատյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) — Սա առաջին հերթին խոսում է հանրային վստահության մասին, որովհետև հանրային վստահություն է փոխանցվում գործարար շրջանակներին: Գործարարը չի կարող աճ արձանագրել, եթե չհավատա պետության դինամիկ զարգացմանը, չհավատա, որ մենք վաղվա լավ օր ենք ունենալու: Այսինքն՝ գործարարությունը լավագույն ցուցանիշն է, և այս հարկերի հավաքագրումը լավագույն ցուցանիշն է հանրային կարծիքների համար:

Տնտեսագետները մի փոքր այլ մոտեցում ունեն, տեմպից այնքան էլ գոհ չեն, բայց համոզված են՝ հարկերի հավաքման վրա դրականորեն կարող է ազդել գնաճը:

Հայկազ Ֆանյան (տնտեսագետ) — Շատ վառ օրինակ ա իրենից ներկայացնում պղինձը: Իրականում շատ դեպքերում պղնձի բնեղեն ծավալով արտահանումը նվազել է, սակայն գների աճի հաշվին մենք ավելի շատ ռոյալթի ենք գանձել և ավելի շատ այլ հարկեր ենք գանձել, քան կարող էինք գանձել այլ հավասար պայմաններում:
Այսինքն՝ նույնիսկ եթե տնտեսական աճը ցածր գրանցվի, սակայն գների աճի հաշվին հնարավոր լինի որոշակիորեն կատարել նախանշված հարկային հավաքագրումների մակարդակը:

Իշխող ուժի պատգամավորը հակադարձում է՝ գնաճը չի կարող որոշիչ գործոն լինել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ