Կլինիկաներից մեկում տարեց հիվանդի սխալ ոտք են անդամահատել

Ամիսներ առաջ ավստրիական կլինիկաներից մեկում տարեց հիվանդի սխալ ոտք են անդամահատել։ Միջադեպի մասին հայտնում է ավստրիական Heute պարբերականը։

Ավստրիայի Լինցի դատարանը վիրաբույժին տուգանել է 2700 եվրոյով (մոտ 1,495,000 հազար դրամ)՝ հիվանդի ձախի փոխարեն հիվանդի աջ ոտքը սխալմամբ անդամահատելու համար:

Վիրահատությունից առաջ բժիշկը սլաքով նշան է արել ոտքի վրա։ Վիրաբույժը փորձել է հիվանդից նախապես ճշտել, թե կոնկրետ որ ոտքն է պետք վիրահատել, բայց տարեց տղամարդու խոսքը անհասկանալի է եղել։

Freistadt կլինիկայի հայտարարության մեջ ասվում է, որ 82-ամյա հիվանդը տառապում էր բազմաթիվ հիվանդություններով։ Կլինիկայի բժշկական տնօրեն Նորբերտ Ֆրիչի խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել մայիսի 18-ին։ Վիրաբույժի սխալը բացահայտվել է միայն 4 օր անց, վիրակապման ժամանակ, և հիվանդին հայտնել են, որ նա կրկին անդամահատվելու է:

Գլխավոր բժիշկը հրապարակավ ներողություն է խնդրել.«Մենք պետք է պարզենք, թե ինչպես կարող էր տեղի ունենալ այս սխալը: Ուզում եմ հրապարակավ ներողություն խնդրել»:

Հիվանդանոցից հայտնել են, որ այս բժշկական սխալի հանգամանքները մանրակրկիտ ուսումնասիրվել են, կազմվել են կազմակերպչական եզրակացություններ, քննարկվել են վիրահատարանում գործողությունների սխեմաներ, բուժանձնակազմն անցել է համապատասխան վերապատրաստում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ