Կառավարությունն առաջարկում է Սեպտեմբերի 27-ը սահմանել որպես Արցախի ժողովրդի դեմ ադրբեջանական ագրեսիայի զոհերի հիշատակի օր

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է Սեպտեմբերի 27-ը սահմանել որպես Արցախի ժողովրդի դեմ ադրբեջանական ագրեսիայի զոհերի հիշատակի օր:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ օրենքի նախագիծը ներառված էր կառավարության դեկտեմբերի 2-ի նիստի չզդեկուցվող հարցերի օրակարգում. չզեկուցվող հարցերի փաթեթն ընդունվեց նիստի մեկնարկին:

Կառավարության առաջարկը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ