ԱՄՆ-ից 100-ամյա հայուհին սկսել է արտասվել` տեսնելով վիրտուալ Էջմիածինը

Օռլանդոյից TikTok-ի օգտատեր Schellywelly-ն (Միշել Միդ) իր հայ տատիկի մասնակցությամբ հուզիչ տեսանյութ է հրապարակել։

Վաղարշապատ քաղաքում մեծացած տատիկը, ում Միշելը Նենե է անվանում, վիրտուալ իրականության ակնոցներով զննել է Էջմիածնի Մայր տաճարը:

Տաճարի ներսում վիրտուալ շրջագայությունը հուզել է 100-ամյա կնոջը։ «Այնքան գեղեցիկ է», — մի քանի անգամ կրկնել է Նենեն:

Տեսանյութը հավաքել է ավելի քան 3,3 միլիոն դիտում, 652 հազար հավանում և 3500 մեկնաբանություն։

Մյուս տեսանյութերում հայ տատիկը վիրտուալ իրականության ակնոցներով զննում է Հայաստանի բնությունը, ինչպես նաև պարում է։

Դրամահավաքի համար նախատեսված հարթակում Միշելը հայտարարություն է տեղադրել՝ խնդրելով նվիրատվություններ տրամադրել, որպեսզի տարեց կինը կարողանա մեկնել Հայաստան։ Այս պահին հավաքվել է 275 դոլար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ