ՌԴ ԱԳՆ-ն պահանջում է երկրում երեք տարի աշխատած ամերիկացի դիվանագետներին լքել Մոսկվան

Մինչև 2022 թվականի հունվարի 31-ը ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները, որոնք երեք տարուց ավելի Մոսկվայում են, պետք է լքեն Ռուսաստանը։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Այս քայլը պատասխան էր Միացյալ Նահանգների գործողություններին։

«Մինչև հաջորդ տարվա հուլիսի 1-ը, եթե Վաշինգտոնը չհրաժարվի եռամյա կանոնից և չգնա փոխզիջումների, Պետքարտուղարության հայտարարած ռուսների թվին համարժեք թվով աշխատակիցներ կհեռանան»,- հավելել է Զախարովան։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մինչև հունվարի վերջ ընտանիքների հետ ԱՄՆ-ն ստիպված կլինի լքել 27 ռուս դիվանագետ։ Ռուսաստանի Դաշնության դիվանագիտական ներկայացուցչության նույնքան մասնագետներ երկիրը կլքեն վեց ամսից՝ մինչև հունիսի 30-ը։

Այս մասին նոյեմբերի 27-ին հայտնել է Վաշինգտոնում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ