Ադրբեջանցիները հայերին և ռուսներին են մեղադրում ռազմական ուղղաթիռի կործանման մեջ

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը բացառել է որևէ այլ երրորդ գործոն ինչի հետևանքով ռազմական ուղղաթիռը կարող էր կործանվել։ «Նոյեմբերի 30-ին ժամը 10:00-ին կործանված ՄԻ-17 ուղղաթիռի վթարի փաստով հետաքննության այս փուլում պարզվել է, որ բացառվում է արտաքին ցանկացած միջամտություն»,- ասված է նախարարության հաղորդագրությունում։

Մինչդեռ, Ադրբեջանի տարբեր մեդիա հարթակներ ուղղաթիռի կործանման մեջ սկսել էին մեղադրել ռուսներին և հայերին, այս մասին հայտնում է Ադրբեջան պոստֆակտում տելեգրամի ալիքը։

Հատկանշական է, որ Ադրբեջանում կործանված ուղղաթիռում գտնվող սպան պատմել է, որ ուղղաթիռի երաշխիքի ժամկետը լրացել էր, այն նոր էր բերվել վերանորոգման կետից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ