Փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել քաղաքացու դի

Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 10:35-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հովտաշեն գյուղի վերջնամասում գտնվող «Հրազդան» գլխամասային հանգույցի տարածքում դի կա․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել քաղաքացու դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ