![]()
ՀՀ Շիրակի մարզի Աշոցք գյուղում առատ ձյուն է եկել։ Տեղեկությունը Facebook–ի էջում հայտնել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը և տեսանյութ հրապարակել։
«Աշոցքում ձյան առատ տեղումներն ուղեկցվում են որոտով և կայծակով»,–տեսանյութին կից գրել է Սուրենյանը։
Նրա հետևորդներն, ինչպես միշտ, բուռն ու հումորով են արձագանքել։
««Ձյուն ջան, Երևան չգաս», «Հույս ունենանք` ձյունը Երևանի ճանապարհը չի իմանա»»,– գրել են նրանք։
Հետևորդները տեղեկացրել են, որ Գյումրիում և Տաշիրում նմանատիպ եղանակ է։
![]()