Գառնի-Լանջազատ ճանապարհն ամբողջությամբ նորոգվել է

Նախկինում՝ փոսերով, անգամ ամենագնացների համար դժվարանցանելի այս ճանապարհն այսօր արդեն պատված է հարթ ու ողորկ ասֆալտով:

Սա Արարատի ու Կոտայքի մարզերը իրար միացնող Գառնի-Լանջազատ ճանապարհն է: 18 կմ երկարության ճանապարհն այսօր արդեն պատրաստ է:

Գառնու տաճար, Գեղարդավանք, Ազատի ջրամբար, Դվինի հնավայր ու Խոր Վիրապ: Սրանք Կոտայքի ու Արարատի այն զբոսաշրջային վայրերն են, որտեղ հասնելն այս ճանապարհով ավելի հեշտ կլինի:

Այն հիմնանորոգվել է զբոսաշրջության ենթակառուցվածքների զարգացմանը նպաստելու համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ