![]()
Այսօր՝ նոյեմբերի 30-ին, մեկնարկել է Երեւանի ավագանու 7-րդ նստաշրջանի 3-րդ նիստը: Այն վարում է առաջին փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, քանի որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը Երեւանում չէ:
Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովի հրավերով նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ը Երեւանի պատվիրակությունը՝ քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորությամբ, պաշտոնական այցով կլինի ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում:
Այցի շրջանակում Երևանի քաղաքապետը հանդիպում կունենա Սանկտ Պետերբուրգի նահանգապետի հետ, երկու քաղաքների միջև կստորագրվի 2021-2025 թթ. համագործակցության «ճանապարհային քարտեզ»:
![]()