Միգրանտն ուղևորվել է ԱՄՆ՝ ինքնաթիռի շասսիում թաքնված

Գվատեմալայի բնակիչը հասել է ամերիկյան Մայամի քաղաք՝ Boeing 737-800 ինքնաթիռի շասսիի հատվածում թաքնված։ Թռիչքը տևել է մոտ 3 ժամ։ Այս մասին հայտնում է The New York Times-ը։

Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 27-ին։ 26-ամյա անօրինական միգրանտը գաղտագողի հայտնվել է թռիչքուղում և թռիչքի նախապատրաստական աշխատանքների ժամանակ թաքնվել շասսիի համար նախատեսված հատվածում։

ԱՄՆ ժամանալուն պես սահմանապահները ձերբակալել են արտասովոր ուղևորին։ Նախնական տվյալներով՝ նա չի տուժել։ Հետազոտման նպատակով նրան տեղափոխել են բուժհաստատություն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ