![]()
2019-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ էլեկտրակայանի հիմնարկեքի արարողությունն էր։ 2 տարի անց էլեկտրակայանը բացվեց․ կարմիր ժապավենի կտրման արարողություն, ծափողջույններ։ Նիկոլ Փաշինյանը «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջովաննի Ռուբինիի ուղեկցությամբ շրջայց է կատարում նոր էլեկտրակայանով, ծանոթանում իրականացված աշխատանքներին:
250 Մվտ հզորությամբ համակցված շոգեգազային ցիկլով նոր էլեկտրակայանի նախագիծն իրականացվել է «Ռենկո» ընկերության, «Սեյս Սիմեստ» իտալական պետական արտահանման-վարկային գործակալության, այլ կազմակերպությունների և անհատների կողմից:
Շոգեգազային ցիկլով նոր էլեկտրակայանը հագեցած է գերժամանակակից տեխնոլոգիաներով: 1կՎ/ժ էլեկտրաէներգիա արտադրելու համար կծախսվի ավելի քիչ գազ, ինչը, խնայողությունից զատ, նաև կարևոր է բնապահպանական առումով։
Մանրամասները՝ տեսանյութում։
![]()