Պլաստիկ և ռեկոնստրուկտիվ վիրաբուժական ծառայություններ` Այրվածքաբանության ազգային կենտրոնում

Այրվածքաբանության ազգային կենտրոնը համալրվում է երիտասարդ և փորձառու մասնագետներով։

Պլաստիկ և ռեկոնստրուկտիվ վիրաբույժ Ֆելիքս Ներսիսյանը, ով վերապատրաստում է անցել ԱՄՆ-ի Դյուքի համալսարանական հիվանդանոցում, ևս միացել է Այրվածքաբանության ազգային կենտրոնի վիրաբուժական թիմին։

Այրվածքաբանության կենտրոնում կկատարվեն պլաստիկ և ռեկոնստրուկտիվ վիրաբուժուական հետևյալ միջամտությունները.

✅Ծածկույթային և խորանիստ հյուսվածքների դեֆեկտների լրացում

✅Վնասված ծայրամասային նյարդերի, ջլերի վերականգնում

✅Դաստակի վիրաբուժություն, փափուկ հյուսվածքների և ոսկրերի վնասվածքների բուժում,

✅Կոմպրեսիոն նեյրոպաթիաներ՝ նյարդերի ճնշման համախտանիշներ

✅Այրվածքային ռեկոնստրուկտիվ վիրաբուժություն (սպիներով պայմանավորված ֆուկցիոնալ և էսթետիկ դեֆեկտների շտկում պլաստիկայի տարատեսակ մեթոդներով):

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ